Աշտարակի դպրոցի ուսուցիչները սպառնում են անժամկետ գործադուլ սկսել. 10 օր ժամանակ են տվել

220

Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի ուսուցիչները սպառնում են անժամկետ գործադուլ սկսել: Բոլոր պատկան մարմիններին հղած բաց նամակում նրանք ներկայացնում են խնդիրները:

Բա նամակում, մասնավորապես, ասվում է.

«Աշտարակի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցը նախատեսված է 200 աշակերտի համար, մինչդեռ այսօր դպրոցում կրթություն է ստանում 601 աշակերտ: Այդ պատճառով դպրոցը չունի գրադարան, ինֆորմատիկայի, շախմատի եւ տեխնոլոգիայի դասասենյակներ, բուֆետ, դահլիճ եւ մարզադահլիճ, բավարար քանակով սանհանգույցներ: Նույն պատճառով կիսվող դասաժամերը չեն կիսվում: 2016-2017 ուստարում տեղ չլինելու պատճառով օրենքի խախտմամբ ունեցել ենք երկու առաջին դասարան` 37-ական աշակերտով: Այս տարի վիճակը էլ ավելի է սրվել, քանի որ ունեցել ենք 56 շրջանավարտ եւ 76 առաջին դասարանցիներ (38 հոգանոց գերհագեցած 2 դասարան):

Առավել մանրամասն՝ https://news.am/arm/news/409856.html

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ