Քայլի Ջեները նորից «լցրել» է շուրթերը

118

Օրերս Քայլի Ջեները պատմել էր, թե ինչպես է դպրոցում տեղի ունեցած միջադեպն իրեն ստիպել «լցնել» շուրթերը: Պարզվում է՝ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը նորից դիմել է պլաստիկ վիրաբույժը օգնությանը:

20-ամյա Քայլիին ընկերոջ հետ նկատել են Լոս Անջելեսում:

Արեւմտյան լրատվամիջոցները պնդում են, որ ռեալիթի շոուի աստղը նոր շուրթեր ունի:

«Ես 15 տարեկան էի, փոքր շուրթեր ունեի: Մի երիտասարդ սիրահետում էր ինձ, եւ երբ մենք համբուրվեցինք, նա հայտարարեց, որ փոքր շուրթերն իրեն դուր չեն գալիս: Դա շատ ազդեց ինձ վրա, սկսեցի բարդույթավորվել: Չէի կարողանում համբուրվել, անընդհատ մտածում էի շուրթերս «լցնելու» մասին»,- հայտարարել է Քայլին:

Հիշեցնենք, որ Քայլի Ջեները երկար ժամանակ ժխտում էր փաստը, որ օգտվել է պլաստիկ վիրաբույժի ծառայություններից, բայց հետո կտրուկ փոխեց դիրքորոշումը եւ Քարդաշյան-Ջեներ գերդաստանի առաջին ներկայացուցիչը դարձավ, որը պաշտոնապես խոստովանեց պլաստիկ վիրաբույժի ծառայություններից օգտվելու փաստը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ