«Ծառուկյան» խմբակցությունում ուսումնասիրվում է «Ելք»-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկը

155

«Ծառուկյան» խմբակցությունը ԱԺ 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի առաջին քառօրյան կառուցողական է սկսել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց համանուն խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։

Վերջինս նկատեց, որ խմբակցությունն իր աշխատանքները սկսել է աշխատանքյաին նիստով, որը վարել է խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Էնֆիաջյանն ընդգծեց, որ խմբակցությունն ուրվագծել է հիմնական անելիքները, որոշվել է, որ խմբակցությունը լայնածավալ գործունեություն է սկելու, հանդես է գալու օրենսդրական նախաձեռնություններով, մեծացնելու է կապը ժողովրդի հետ և պարբերաբար այցելելու սահմանամերձ գոտիներ։

Խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ իր հերթին ասաց, որ Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է հարգանքով վերաբերվել հարևան խմբակցությունների օրենսդրական առաջարկներին և իրականցնել քննարկումներ այդ օրինագծերի շուրջ ու որոշում կայացնել՝ միանալ օրենսդրական նախաձեռնություններին, թե ոչ։

Իվետա Տոնոյանն ընդգծեց, որ այս պահին ուսումնասիրվում է «Ելք»-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկը։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ