Լապշին. Կարծիք կա, որ Ադրբեջանին չի կարելի ներել ինձ սպանելու փորձը

339

Ադրբեջանական բանտից ազատված բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook–ում մի քանի գրառում է կատարել, որոնք, ինչպես եւ սպասվում էր, հերքում են «ինքնասպանության փորձի» մասին ադրբեջանական տարբերակը։ Ալեքսանդր Լապշինը մանրամասներ է հայտնել ադրբեջանական բանտում ինքնասպանության փորձի, խոշտանգումների եւ ծաղրի մասին։

«Եթե մի կողմ թողնենք 2017-ի սեպտեմբերի 9-ի լույս 10-ի իրադարձությունները, երբ ինձ ծեծեցին եւ ինքնասպանության փորձ բեմադրեցին, որպեսզի համաներման  համար ֆորմալ առիթ լինի, իբր թե մենք բարեսիրտ մարդիկ ենք, ապա ես նողկանք եւ վախ եմ ապրել 2017–ի ապրիլի 3-ին։ Բաքվի բանտախցում ես ամբողջ գիշեր լսում էի մյուս խցերից եկող «Ալլահ ուաչբար» («Ալլահ ուաքբար» բացականչության ադրբեջանական տարբերակը) ուրախալի վայնասունը։ «Ուրախության» առիթը Սանկտ Պետերբուրգի մետրոյում արյունալի ահաբեկչությունն էր, որը 16 մարդու կյանք էր խլել։

Ոչ, ես չեմ ուզում ասել, որ ադրբեջանցիները զանգվածաբար ուրախանում էին ռուսաստանցիների մահվան համար։ Ադրբեջանցիների մեծ մասը, կարծում եմ, սրտակցում էին ողբերգության զոհերին։ Բայց ես ուզում եմ ասել, որ ադրբեջանական բանտերը լի են արմատական իսլամիստներով։ Իսկ ավելի շատ իսլամիստներ կան ազատության մեջ եւ անգամ ուսադիրներ են կրում՝ սպասելով իրենց ժամին։ Ընդ որում, Բաքվի իշխանությունները մոլեռանդորեն հերքում են երկրում աճող շիական արմատական իսլամի ազդեցությունը։ Ես այդ ամենն իմ աչքով եմ տեսել, իսկ իսլամիստներին անձամբ եմ հետեւել։ Նրանք ամենուր են եւ նրանցից շատերին թույլ են տալիս բանտում ազատ տեղաշարժվել»,– նշել է բլոգերը։

Առավել մանրամասն՝ https://news.am/arm/news/410274.html

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ