Մոուրինյո. Մխիթարյանի գոլից հետո խաղն ավարտված էր

502

Հենրիխ Մխիթարյանի գոլից հետո խաղն արդեն ավարտված էր, ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ մեկնաբանելով «Էվերտոնի» նկատմամբ տարած 4:0 հաշվով հաղթանակը: Անգլիայի առաջնության 5-րդ տուրի խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը 84-րդ րոպեին հաշիվը դարձրել էր 2:0:

«Կարծում եմ՝ մենք լավ խաղացինք: Հատկապես առաջին 30-35 րոպեներին ցուցադրեցինք մեր լավագույն խաղն այս մրցաշրջանում: Մենք ճնշեցինք մրցակցին, որը չուներ գրոհ կազմակերպելու, հարված կատարելու հնարավորություն: Տպավորիչ էր: Դրանից հետո հայտնվեցին «Էվերտոնի» լավ խաղացողները եւ ցուցադրեցին վարպետություն: Նրանք դժվարություններ էին ստեղծում, բայց ես պահեստայինների նստարանին տեսնում էի խաղն ուժեղացնելու այլընտրանքային տարբերակներ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է BBC-ն:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ