Վթար Արտաշավան-Ամբերդ ավտոճանապարհին

395

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12:33-ին ահազանգ է ստացվել, որ Բյուրական-Ամբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արտաշավան-Ամբերդ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «LEXUS RX300» մակնիշի 35 UU 301 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1978 թ. ծնված Կ. Ն.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից (մոտ 5 մ) եւ բախվել քարերին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղեւորներ՝ 1979 թ. ծնված  Վ. Հ.-ը եւ 2012 թ. ծնված Ն. Ն.-ը հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են լավ:

Փրկարարները հոսանքազրկել են մեքենան եւ փակել գազաբալոնը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ