Հրաչյա Ռոստոմյան. «Դոպինգը չարիք է եւ ցանկացած երկրի համար խայտառակվելու առաջին պայման»

405

ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ այսօր «Օլիմպավանում» անցկացվում է «Սպորտային բժիշկների իրազեկության բարձրացումը դոպինգի օգտագործման կանխարգելման, սննդային հավելումների օգտագործման, մարզական միջոցառումների ժամանակ անհետաձգելի բուժօգնության եւ վնասվածքների բուժման ոլորտում» թեմայով սեմինար: Սեմինարի մասնակիցներին եւ հյուրերին ողջունեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Նա նշեց, որ այսօր դոպինգը դարձել է սպորտի ամենաարդիական չարիքը:

«Սպորտում այսօր երկու մեծ չարիք կա՝ դոպինգը եւ խաղադրույքները: Հիմա ամբողջ աշխարհում անհաշտ պայքար է մղվում դոպինգ չարիքի դեմ: Դոպինգի պատճառով մի շարք մարզաձեւեր օլիմպիական խաղերի ծրագրից հանվելու վտանգի առջեւ են կանգնած: Կյանքը ցույց տվեց, որ դոպինգի խնդիրն առկա է ոչ միայն նախկին ԽՍՀՄ երկրներում, այլեւ ամբողջ աշխարհում: Ցավոք, մենք նույնպես խնդիրներ ունեցել ենք, բայց դրանք անցյալից են եկել: 2013 թվականից դոպինգի վերահսկողությունը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վերցրեց իր անմիջական հսկողության տակ:

Առավել մանրամասն՝ http://www.aravot.am/2017/09/19/908368/

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ