Նուբարաշենի բանտում կալանավորների միջեւ վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով

343

Օրեր առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ թիվ 89 խցում ծեծկռտուք է տեղի ունեցել Երեւան քաղաքի Մամիկոնյանց փողոցում հաշվառված, 30-ամյա Վահե Միքայելյանի եւ Շիրակի մարզի Անուշավան գյուղի բնակիչ, 38-ամյա Արա Սահակյանի միջեւ։

Այնուհետեւ վիճաբանությունը շարունակվել է նույն խցի դատապարտյալ՝ Արմավիրի մարզի Շահումյան գյուղում հաշվառված, 27-ամյա Արման Կարապետյանի միջեւ։

Վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, որի ժամանակ էլ Ա. Սահակյանը եւ Ա. Կարապետյանը ստացել են վնասվածքներ՝ դեմքի, ոտքերի հատվածներում։

Փաստի առթիվ ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հարուցվել է քրեական գործ եւ այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ