Մենք չենք ցանկանում, որ Թուրքիայում տիրող լարված իրավիճակը տեղափոխվի Գերմանիա. Մերկել

200

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ գերմանաբնակ թուրքերի առանձին խմբերի միջև քաղաքական լարումները մտահոգում են Գերմանիայի իշխանություններին, հաղորդում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը:

«Մենք չենք ցանկանում, որ Թուրքիայում տիրող լարված իրավիճակը տեղափոխվի Գերմանիա», – զգուշացրել է Մերկելը Գերմանիայի քաղաքացի հանդիսացող թուրքերին:

Մերկելը հաստատել է, որ Գերմանիայում էրդողանամետ և ընդդիմադիր հայացքներով թուրքերի միջև անցանկալի գործողություններ են գրանցվել, գրանցվել են լրտեսության ու թուրքական անվտանգության կառույցներին տեղեկությունների անօրինական փոխանցման դեպքեր:

Հիշեցնենք, որ Գերմանիայում լրտեսության համար մեղադրվող թուրք Մեհմեդ Ֆաթիհը դատարանում խոստովանել է, որ աշխատել է թուրքական ոստիկանության համար, մասնավորապես՝ Անկարայի ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանման համար:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ