Մասնագետները ներկայացրել են ամենաարդյունավետ դիմակը՝ մազաթափությունից ազատվելու համար

249

Մազաթափությունը խնդիր է, որը շատերին է անհանգստացնում, սակայն կոսմետոլոգները գտել են մի արդյունավետ միջոց, որը կօգնի վերականգնել գլխամաշկի առողջությունը և ազատվել մազաթափությունից: Նրանց խոսքով՝ այս հարցում ամենաօգտակար միջոցը ձվով դիմակն է, որը կարելի է պատրաստել ընդամենը 5-7 րոպեում:

Մասնագետները նշում են, որ կանանց ու տղամարդկանց մազաթափության հիմնական պատճառները գլխամաշկի հիվանդություններն են ու վիտամինների պակասը: Ոմանք կարծում են, որ խնդիրը կրում է գենետիկ բնույթ, սակայն բժիշկները հակառակն են պնդում: Նրանց խոսքով՝ վարսերի առողջությունը կախված է մարդուց:

Կոսմետոլոգների խորհուրդ տված ձվով դիմակը շատ պարզ է ու արյունավետ: Դիմակի համար հարկավոր է ընդամենը 2-3 եփած ձու (հեղուկ դեղնուցով) և մոտ 200 մլ եռացրած ջուր: Սակայն մինչ դիմակն օգտագործելը հարկավոր է խորհրդակցել մաշկաբանի հետ:

Դիմակը վարսերի կամ մաշկի վրա անհրաժեշտ է թողնել առավելագույնը 30 րոպե: Այն ցանկալի է քսել երկու շերտով, ընդ որում՝ երկրորդն առաջինը քսելուց 5-10 րոպե անց:

Այս դիմակը ոչ միայն օգնում է դադարեցնել մազաթափությունը, այլև սնուցում է մաշկն ու վարսերը և ազատում է թեփից: Այս պրոցեդուրան կարելի է կրկնել երկու օրը մեկ:

Նյութի աղբյուրը՝ vistanews.ru

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ