Apple-ը խոստովանել է, որ նոր Apple Watch-ը լուրջ թերություն ունի

564

Սեպտեմբերի 12-ին ամերիկյան Apple Inc տեխնոլոգիական ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց միանգամից մի քանի նորույթ, այդ թվում՝ «խելացի» ժամացույցի նոր տարբերակը:

Ինչպես նշում է Reuters-ը, երեկ ընկերությունը խոստովանել է, որ նոր Apple Watch-ը լուրջ խնդիր ունի՝ կապված իր գլխավոր գործառույթի հետ, այն է՝ հեռախոսազանգեր անել ու տվյալների հասանելիություն ունենալ առանց մոտակայքում եղած iPhone-ի:

Հայտնի է, որ երբ ընկերությունը նոր էր ներկայացրել ժամացույցն ու պատմել դրա գլխավոր առավելության մասին, ոլորտի մի շարք վերլուծաբաններ թերահավատորեն էին վերաբերվել նորարարությանը՝ նշելով, որ Wi-Fi-ի հետ կապված խափանումներն օգտատերերի համար լուրջ խնդիրներ կառաջացնեն:

Աղբյուրը մանրամասնում է, որ Watch Series 3 ժամացույցն արժե 399 դոլար: Ի տարբերություն նախորդ մոդելների՝ դրանում ներդրված է կապի բջջային ցանց: Սակայն Apple-ի ներկայացուցիչները ստիպված են եղել ընդունել, որ նորույթը կարող է խնդիրների բախվել, օրինակ, հյուրանոցներում կամ սրճարաններում Wi-Fi-ի բաց ցանցերին միանալու փորձի ժամանակ:

Apple-ի խոսնակ Էմի Բեսիթը հայտնել է, որ  ընկերությունն այժմ աշխատում է թերությունը վերացնելու ուղղությամբ:

Իսկ մինչ այդ տեխնոլոգիական ուղղվածությամբ բազմաթիվ հեղինակավոր կայքեր, այդ թվում՝  The Verge-ը, խորհուրդ չեն տվել գնել նոր ժամացույցը՝ կապի հետ առկա խնդիրների պատճառով:

Նման բացասական արձագանքի հետևանքով Apple-ի արժեթղթերի գինն ընկել է 1.7%-ով:

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ