Երեւանում երիտասարդ աղջիկը BMW-X 6-ով բախվել է քարշակին. նա եւ իր 2 ընկերուհիները հիվանդանոցում են

645

Երեւանում սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23:30-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում BMW-X 6 մակնիշի 01 GM 088 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված քարշակ ավտոմեքենայի հետնամասին:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 մարդ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Աղբյուրի տեղեկություններով, վարորդը եղել է երիտասարդ աղջիկ, նրա 2 ուղեւորները նույնպես աղջիկներ են եղել:

Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորների ինքնությունը: Հիվանդանոցից հայտնել են, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ