Հենրիխ Մխիթարյան. Հույս ունեմ, որ այս անգամ էլ հայ երկրպագուները կաջակցեն ինձ Մոսկվայում

259

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մոսկվայում խոսել է Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի խաղից իր սպասելիքների մասին:  Անգլիական թիմը կմրցի ԲԿՄԱ-ի հետ:

«Անցած անգամ Ռուսաստանում մենք խաղացինք «Ռոստովի» դեմ: Այն ժամանակ ես ուրախ էի տեսնել տրիբունաներում բազմաթիվ հայ երկրպագուների, որոնք աջակցում էին ինձ, եկել էին դրոշներով: Հույս ունեմ, որ այս անգամ էլ այդպես կլինի: Ես շատ շնորհակալ եմ նրանց աջակցության համար»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է sovsport-ը:

ԲԿՄԱ – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ