Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը՝ ազգային արժեքների պահպանման ու բարձր որակի էտալոն

965

Օրերս մեծ շուքով նշվեց Երևանի «Արարատ» կոնյակի-գինու- օղու կոմբինատի հիմնադրման 140-ամյակը։Նմանօրինակ երկար պատմություն անցած ապրանքանիշը այսօր էլ շարունակում է սպառողին և աշխարհին ներկայացնել հայկական ամենահեղինակավոր կոնյակը։
Այս կարևոր իրադարձությունը նշանավորվեց տոնակատարությունների մի ամբողջ փաթեթով, որոնք վերահաստատեցին գործարանի արժեքների պահպանման ու որակի էտալոն լինելու դերն ու հեղինակությունը, քանզի գործարանը համարվում է նաև մշակութային արժեքների կրողն ու պահպանողը:
2002թ.-ին, երբ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը ձեռք բերեց գործարանը՝ աշխարհում երբեմնի մեծ ճանաչում վայելած գործարանը այդ պահին գտնվում էր կիսավեր և թալանված վիճակում:Եվ միայն ահռելի ներդրումների և սրտացավ վերաբերմունքի շնորհիվ գործարանը երկրոդ կյանք ստացավ՝ պահպանելով պատմական մեծ արժեք ներկայացնող այս վայրը, կարողացանք աշխարհին ներկայանալ էլ ավելի հզորացված:
Խոսելով 140 ամյակի և դրա առթիվ կազմակետպված լայնամաշտաբ միջոցառումների մասին՝ ասենք, որ հոբելյանական տարելիցի շրջանակներում Հայաստանում էին հարյուրավոր հյուրեր, գործընկերներ, ալկոհոլային արտադրության մեջ կայացած ու մեծ հաջողություններ գրանցած արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչներ։ Վերջիններս ոչ միայն հիացած էին հայկական հյուրընկալությունից, այլև հայկական ազնվագույն խմիչքն էր զարմացրել ու գերել բոլորին։ Հյուրերն իրենց խոսքում առանձնակի ընդգծում էին այն փաստը, որ այս միջոցառումների շարքն ու հոբելյանը միայն կոմբինատինը չէ , սա ամբողջ Հայաստանի տոնն է, քանի որ աշարհի տարբեր երկրներից եկած ու այստեղ հավաքված մարդիկ տեսնում են, թե ինչերի է ունակ փոքրիկ Հայաստանը, ինչքան հարուստ պատմություն և մշակույթ ունի։Իսկ այս ամենի արդյունքում ավելի ճանաչելի է դառնում մեր երկիրն և մեր ազգային արժեքները։
Լեգենդար հայկական կոնյակի ծննդավայրը համարվող կոմբինատի հոբելյանի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառումներն ու դրանց արձագանքը թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում փաստեցին, որ այն որակի էտալոն է արդեն աշխարոհւմ և անգերազանցելի է հայրենիքում։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ