Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում

688

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:10-ի սահմաններում 45-ամյա Արմեն Արշակյանը Volvo մակնիշի 34 CO 003 համարանիշի կցորդիչով բեռնատար ավտոմեքենայով Հերացի և Կորյունի փողոցների խաչմերուկից դեպի Խանջյանի թունել տանող ճանապարհահատվածում՝ թունելի սկզբնամասում, բախվել է Ford Transit, Mercedes մակնիշի ավտոմեքենաներին, այնուհետև բախվել վերգետնյա կամրջի հենասյուներին և կողաշրջվել:

Shamshyan.com-ի տեղեկություններով վթարի հետևանքով բեռնատարի վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Մեկ ժամից ավել պահանջվեց փրկարարներից, մինչև կարողացան վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից: Բախման հետևանքով մեքենայում բարձված ողջ սննդամթերքը, որոնք հիմնականում մակարոնեղեն էին, թափվել էր գետնին և անգամ շպրտվելու արդյունքում ողջ սննդամթերքը լցվել էր ճանապարհի հանդիպակաց գոտում՝ վնասելով նաև մեկ այլ ավտոմեքենա:

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ