ԲՀԿ-ականները միմյանց աչքալուսանք են տալիս. Նորա Առուստամյանը զույգ տղա է ունեցել

697

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները երեկ ԱԺ-ում միմյանց աչքալուսանք էին տալիս: Armtimes.com-ին հաջողվեց պարզել, որ խմբակցության ամենաերիտասարդ պատգամավորը՝ ԲՀԿ-ական Նորա Առուստամյանը, սեպտեմբերի 25-ին երկու արու զավակ է լույս աշխարհ բերել: Մեր այս տեղեկությունը հաստատեց նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Տիկին Առուստամյանը երեք օր առաջ է ունեցել երկու առողջ տղաներ: Ես արդեն խոսել եմ նրա հետ եւ շնորհավորել, երեխաները եւ մայրը ոչ մի խնդիր չունեն»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Տոնոյանը:

Նորա Առուստամյանի տղաները լույս աշխարհ են եկել «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը: Ծնողները երեխաներին անվանել են Արամ եւ Արեն:

Նշենք, որ Նորա Առուստամյանը ծնվել է 1991թ. սեպտեմբերի 24-ին Աշտարակում: 2012-ին  ավարտել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի լեզվաբանություն եւ միջմշակութային հաղորդակցություն բաժինը: 2014-2017-ին եղել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի օգնականը: 2017թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 7 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

 

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ