Ադրբեջանում ձյուն է տեղացել (լուսանկարներ)

515

Ադրբեջանի լեռնային շրջաններում վաղ առավոտյան ձյուն է տեղացել, հաղորդում է ադրբեջանական Report գործակալությունը:

Ադրբեջանի` Դաղստանի հետ սահմանակից Ղուբա շրջանի գյուղերում տեղացած ձյունն անակնկալի է բերել բնակիչներին: Ծովի մակարդակից շուրջ 2000 մ բարձրության վրա գտնվող Բուդուղ, Զեյիդ, Ղընալըխ և այլ գյուղերում ձյանը նախորդել էին հորդառատ անձրևները:

Անձրևներ են տեղացել նաև Բաքվում, Լյանքարանում, այլուր:

Ղուբա շրջանի Ղըրըզ գյուղում ձյան շերտի բարձրությունը կազմել է 11 սմ:
fcbce632-aa8c-40c7-b85b-21db83e34ac9 5fe5d6d9-a971-4427-aef1-0cb059c4ffd0

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ