Թրամփի փեսան ԱՄՆ ընտրություններում գրանցվել է որպես կին. լրատվամիջոց

187

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան եւ համատեղությամբ նրա ավագ խորհրդական Ջարեդ Քուշները ամերիկյան ընտրություններում որպես կին է գրանցվել, հայտնում է Wired պարբերականը:

Պարբերականի տրամադրության տակ է հայտնվել Նյու Յորք նահանգի ընտրությունների խորհրդի քարտը, որը պատկանել է ընտրող Քուշներին: Գրանցման ձեւաթղթում սեռ տողում նշված է «իգական»: Դրանից զատ, փաստաթղթից հետեւում է, որ Քուշները գրանցվել է 2009 թվականին եւ վերջին անգամ քվեարկել է 2016 թվականին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քուշները Սպիտակ տան գործընկերների հետ նամակագրության համար օգտվել է մասնավոր էլեկտրոնային փոստից: Քուշների իրավաբան Էբբի Լուելը ընդունել է, որ Քուշները հունվարից օգոստոս որոշ քանակությամբ նամակները ուղարկել եւ ստացել է մասնավոր հաշվով: Նրա խոսքով՝ այդպիսի 100-ից պակաս նամակ է եղել, որոնց բովանդակությունը հիմնականում նորություններին հղումներն էին: Դրանից բացի, Քուշները մեծ մասամբ պատասխանել է անձնական հասցեից, եւ նամակագրությունն անձամբ չի նախաձեռնել, հստակեցրել է նա:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ