Սեփական երկմտանքը այլոց գործողություններով մի’ քողարկեք

228

Թուղթ մրոտողները իրենց խառնակիչ ու սադրիչ առաքելությամբ փորձում են նաև մրոտել քաղաքական դաշտում գործող խորհրդարանական ուժերին, որոնք աշխատում են ամեն կերպ բարձրացնել ժողովրդի ձայնը օրենսդիր մարմնում։ Բայց ինչպես ասում են, վերջիններիս ոչ միշտ է հաջողվում հասնել իրենց նենգ նպատակներին։
Մի քանի օր է, ինչ խոսվում է այն մասին, թե «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները սկսել են քննադատել կառավարության մեկամյա գործունեությունը՝ փորձելով այլ ենթատեքստ փնտրել, մասնավորապես մատնանշելով, որ քննադատություններն ուղղորդված են։
Չանդրադառնալով անհիմն ենթադրություններին, միևնույն ժամանակ պետք է փաստել, որ տվյալ դեպքում առաջանում է մի կարևոր հարցադրում՝ «իսկ ինչու պետք է տային դրական գնահատական»։
Չէ որ, այն ինչ ասում են «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներն անձնավորված ու սուբյեկտիվ կարծիքներ չեն, այլ՝ օբյեկտիվ և հիմնավորված, ընդորում յուրաքանչյուր պատգամավոր իր ընտրատարածքի ու իրեն վստահության քվե տված ժողովրդի կարծիքն է բացառապես ներկայացնում։
Անշուշտ այս համատեսքում պետք է դիտարկել «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի հարցազրույցներից մեկը, որում նա դրական է արտահայտվում ներկայիս վարչապետի անձի մասին, բայց միևնույն ժամանակ Կենտրոն համանյքի կողմից ընտրված պատգամավորը չի կարող չարտահայտել իր ընտրողների ոչ դրական դիրքորոշումը կառավարության մեկամյա գործունեության մասին։Եվ այս ամենը փորձել այլ դիտանկյունից ներկայացնել, թե իբր պատգամավորը շաբաթներ հետո փոխել է կարծիքը առնվազն ոչ պրոֆեսիոնալիզմի ակնհայտ դրսևորում է։
Ժողովուրդը ակնկալում է սոցիալ-տնտեսական դրական աճ կառավարություններից, խորհրդարանական խմբակցությունները ակնկալում են նախընտրական շրջանում ժողովրդին տրված խոստումների ու ներկայացված ծրագրերի իրականացում։ Այսինքն՝ այս պարագայում ակնկալվում է, որ «Ծառուկյան» դաշինքի առաջիկա տարիների օրակարգի հիմքում բնականաբար ծրագրային 15 առաջնահերթություն պահանջող դրույթներն են։
Ահա սա է փաստարկային հիմնավորումը, որը ժխտում է ոչ միայն բարձրացված արհեստածին աղմուկը, այլև այն ենթատեքստը, որ թուղթ մրոտողների կողմից փորձ է արվում ներկայացնել այլ շղարշի ներքո։
Քանի դեռ ՀՀ քաղաքացին չի նկատում իր առօրյա կյանքում դրական փոփոխություններ, ապա կառավարության գործունեությանը չի կարել տալ որևէ դրական գնահատական։Ինչ վերաբերվում է ապագա վարչապետի խնդրին, ապա հարցին վերջերս անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, հստակ մատնանշելով թե որ քաղաքական ուժն է իրավասու առաջադրելու ՀՀ Վարչապետի թեկնածուին։Այսքանից հետո փորձել խնդրին լուծում տալ թաքնվելով «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների հնչեցրած կարծիքների ետևում, թերևս աճպարարության լավագույն դրսևորումն է, որն ի սկզբանե դատապարտված էր ձախողման։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ