Մայակովսկի գյուղում կինը թոշակառու ամուսնուն հայտնաբերել է կախված. նա գրություն է թողել

585

Երեկ առավոտյան ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում. ինքնասպանություն է գործել 1943 թվականին ծնված թոշակառու Ռոբերտ Մ.-ն. նրա դին հայտնաբերել է կինը՝ տանը կից մառանում կախված վիճակում:

Մայակովսկու գյուղապետարանից մեր զրույցում ասացին, որ 74-ամյա տղամարդը առավոտյան երեխաներին ճանապարհել է, ապա ինքնասպանություն գործել: Նա գրություն է թողել, որտեղ նշել է, որ ցավեր ունի, ուստի խնդրում է ոչ մեկին չմեղադրել իր ինքնասպանության մեջ:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել է Քննչական կոմիտե:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ