Կապանում «Ֆորդը» դուրս է եկել հարակից ճանապարհ, բախվել գազի խողովակին ու պատնեշից վայր ընկել. Կա վիրավոր

224

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 06.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի Գործարանային փողոցում մուտք է գործել հարակից ճանապարհ, բախվել գազի խողովակաշարին, այնուհետեւ պատնեշից վայր ընկել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով մեքենայի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ