Նույն վայրում միանգամից երկու ավտովթար է տեղի ունեցել

262

Երեւանում, հոկտեմբերի 2-ին, նույն վայրում միանգամից երկու ավտովթար է տեղի ունեցել. նախ, ժմը 20:35-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Կենտրոնական ավտոկայանի հարեւանությամբ, բախվել են «ՎԱԶ 2121» (Niva) մակնիշի 45 RR 045 համարանիշի եւ Chevrolet Aveo մակնիշի 93 GC 993 համարանիշ ավտոմեքենաները, իսկ մի քանի մետր այն կողմ էլ Mercedes մակնիշի 98 VZ 998 համարանիշի, Opel մակնիշի 33 OV 779 համարանիշի եւ Mercedes մակնիշի 35 AM 372 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարների հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների զոհեր եւ վիրավորներ չկան:

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ