Ավելի քան 37 մլն դոլար. 1.000-ամյա չինական թասը ռեկորդ է սահմանել Sotheby’s աճուրդում

456

Հեղինակավոր Sotheby’s աճուրդի տանը հաջողվել է 37.7 մլն դոլարով վաճառել չինական ճենապակյա թաս, որն ունի 1.000 տարվա պատմություն:

Ինչպես նշում է The Guardian-ը, դեռևս Սուն դինաստիայի օրոք ստեղծված նմուշը գնային ռեկորդ է սահմանել՝ դառնալով երբևէ աճուրդում վաճառված ամենաթանկարժեք չինական ճենապակյա սպասքի պարագան:

Ենթադրաբար 960-1127թթ. ստեղծված, 13 սմ տրամագծով թասի մեկնարկային գինը եղել է 10.2 մլն դոլար: Աճուրդը տևել է 20 րոպե, ինչից հետո անհայտ գնորդը դրա համար վճարել է 37.7 մլն դոլար:

Աղբյուրը մանրամասնում է, որ նախքան այս ռեկորդակիր էր համարվում 2014թ. վաճառված ճենապակյա գինու բաժակը, որի համար վճարվել էր 36.05 մլն դոլար:

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ