Անորակ լրատվամիջոցները կրկին հանվել են վաճառքի

590

Այսօր շարքային կայքերից մեկը որոշել է անդրադառնալ Գագիկ Ծառուկյանին, ընդ որում բավականին գռեհիկ և ոչ կոռեկտ կերպով։ Կայքը, որը Հայստանյան լրատվադաշտում ունի ամենացածր ռեյտինգներից մեկը, և ակնհայտորեն գոյատևում է ինչ-որ մեկի կամ մի քանիսի ժամանակ առ ժամանակ տրվող վարձատրությունների շնորհիվ, որոշել է կամ գոհացնել իր տերերին, կամ պարզապես քլիքներ հավաքել, կամ երկուսը միասին, և ճչան վերանգրով նյութ է հրապարակել։
Կայքն անդրադարձել է 2015 թվականի դեպքերին և փորձել շահարկել դրանք։ Իհարկե 2015 թվականի մասին շատ է խոսվել, անձամբ Գագիկ Ծառուկյանը հայտնի իրադարձությունների մասին տվել է սպառիչ մեկնաբանություն և այդքանից հետո այսօր կրկին այդ դեպքերը հիշելը և դրանք շահարկելը առնվազն կայքի էժանագին տեսակը ապացուցող հանգամանք է։ Հասկանալի է, որ նման շահարկումները հենց այնպես չեն անում, և «ճ» դասի կայքը հատուկ նպատակներ կամ պատճառներ ունի 2015 թվականի դեպքերը շահարկելու համար։
Գագիկ Ծառուկյանը այսօր Հայաստանի երկրորդ քաղաքական ուժի ղեկավարն է, որն ունի մոտ կես միլիոն քվե և Ազգային Ժողովում պատգամավորների թվով երկրորդ խմբակցությունը։ ԲՀԿ-ի ներկայացրած 15 կետերի ծրագիրը մեծ աջակցություն է ստացել հասարակության շրջանում, և «Ծառուկյան» դաշինքն այսօր աշխատում է դրանք կյանքի կոչելու ուղղությամբ։ Բազմաթիվ սոցհարցումներ փաստել են, որ Գագիկ Ծառուկյանը այսօր Հայաստանի ամենաբարձր վարկանիշն ունեցող գործիչներից մեկն է, որին սիրով ու սպասումով են դիմավորում Հայաստանի բոլոր բնակավայրերում։
Այդքանից հետո ինչ-որ «ճ» դասի կայքը իր մակարդակին հավասարազոր հիմարություն գրելով՝ ինչի՞ է հասնում կամ ի՞նչ է ուզում ցույց տալ։ Եթե նպատակը ոմանց պատվերը կատարելն է, ապա պատվիրատուները սխալվել են, քանի որ որպես գործիք են օգտագործել Հայաստանի ամենաանորակ կայքերից մեկը, որի անունը անգամ շատ քչերն են լսել, իսկ նման կայքի գրածը որևէ մեկը չի կարող լուրջ ընդունել։ Եթե նպատակը Գագիկ Ծառուկյանին փնովելն է, ապա դա չի ստացվել, քանի որ այդ ճանապարհով անցել են բազմաթիվ ավելի կայացած և լուրջ կայքեր, սակայն ոչինչ չի ստացվել։ Այսօր Ծառուկյանի բարձր վարկանիշը դրա ապացույցն է։
Իհարկե սա առաջին դեպքը չէ և ոչ էլ վերջինն է լինելու։ Գագիկ Ծառուկյանի վարկանիշը և ժողովրդականությունը շատերին հանգիստ չի տալիս։ Սակայն ծիծաղելի է, երբ գործի է դրվում նման անորակ գործիքակազմ։ Ինչպես նման դեպքերի համար ասում է հայտնի ժողովրդական խոսքը՝ շները հաչում են, իսկ քարավանը շարունակում է իր ճանապարհը։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ