ՀՀ-ում սուր շնչառական հիվանդությունների աճ է գրանցվում

290

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Արա Ասոյանի տեղեկացմամբ՝ ՀՀ-ում սուր շնչառական հիվանդությունների աճ է գրանցվում, ինչը պայմանավորված է նաև վերջին օրերի եղանակային կտրուկ փոփոխություններով. «Այս վարակը գրիպ չէ։ Գրիպը նույնպես սուր շնչառական հիվանդություն է, բայց սա ավելի ծանր տեսակ է, որին բնորոշ են շատ բարդություններ, ծանր ընթացք և այլն: Այն, ինչ մենք այսօր ունենք, դա ուղղակի սուր շնչառական վիրուս է»,-նշում է Ա. Ասոյանը՝ տեղեկացնելով, որ հիվանդության նախանշաններն են` հազը, կոկորդի ցավը, ջերմությունը: Հիվանդությունը տարածվում է օդակաթլային տարբերակով, իսկ ապաքինվելու համար պահանջվում է 3-4 օր: Ա. Ասոյանը հորդորում է՝ երեխայի մոտ հիվանդություն հայտնաբերելու դեպքում դիմել տեղամասային կլինիկա: Նա նաև ծնողներին խորհուրդ է տալիս, որ հիվանդ երեխաներին մանկապարտեզ կամ դպրոց չուղարկեն, քանի որ այնտեղից է տարածվում հիվանդությունը:

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբանը կարծում է, որ  իրավիճակը մի փոքր կմեղմվի հոկտեմբերի 23-ից, երբ կսկսվեն արձակուրդները: Ըստ նրա, այնուամենայնիվ, համաճարակային իրավիճակ չկա. «Երբ ՌԴ-ում սուր շնչառական հիվանդությունների տարածումն իր պիկին է հասնում, դրանից 2-3 շաբաթ անց մեզ մոտ էլ է հիվանդացության թիվն էականորեն ավելանում է: Իսկ, առհասարակ, Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների թիվն ավելանում է դեկտեմբեր-փետրվար ամիսներին»,- նշեց նա:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ