Երրորդ եռամսյակում սպասում է կանխատեսվածից փոքր-ինչ բարձր տնտեսական աճ. ԿԲ կանխատեսումը

456

2017թ-ի առաջին կիսամյակը բնութագրվել է բավականի բարձր տնտեսական ակտիվությամբ (տնտեսական աճը կազմել է 6%), ինչը շարունակվել է նաեւ երրորդ եռամսյակում՝ պայմանավորված արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճերով: Այս մասին նշվել է Հայաստանի ԿԲ խորհրդի նիստում:

Հայաստանի ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դա առավելապես չեզոքացրել է տնտեսության մյուս ճյուղերում դիտված նվազումների ազդեցությունը, որից ելնելով էլ ԿԲ-ն երրորդ եռամսյակում սպասում է կանխատեսվածից փոքր-ինչ բարձր տնտեսական աճ:

Միեւնույն ժամանակ արձանագրվեց, որ այս եռամսյակ ներքին պահանջարկի վերականգնումն ընթացել է սպասվածից արագ տեմպերով, ինչին, նախկինում իրականացված ընդլայնողական դրամավարկային քաղաքականությունից զատ, նպաստել է կանխատեսվածից քիչ զսպող հարկաբյուջետային քաղաքականությունը:

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ