Շտապօգնության ծառայությունը վճարովի դարձնելը մեծ խնդիրներ կառաջացնի. Մարինա Մարգարյան

82

ՀՀ առողջապահության նախարարը վերջերս հայտարարել էր, որ շտապօգնության ծառայությունը որոշ դեպքերում  կարող է վճարովի դառնալ:
Այսօր «Իրավունքը» ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, բժշկական համալսարանի պրոֆեսոր ՄԱՐԻՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՑ հետաքրքվեց, թե Հայաստանի բնակչության սոցիալական վիճակը հաշվի առնելով, տեղի՞ն է շտապօգնության ծառայության վճարովի դարձնելը: Մեր զրուցակիցը նշեց, որ այդ հարցն իրեն էլ է շատ մտահոգել, ուստի պաշտոնական գրություն է ուղարկել առողջապահության նախարարություն` հասկանալու համար, թե կոնկրետ որ ծառայությունները կդարձնեն վճարովի: Պատասխան նամակում նրան տեղեկացրել են, որ այն դեռեւս հայտարարություն է եւ առայժմ ծառայությունը վճարովի չի դառնա.

«Եթե շտապօգնության ծառայությունը որոշ դեպքերում դարձնեն վճարովի, ապա շատ բարդ է լինելու, քանի որ ժողովրդի տնտեսական վիճակը վատ է: Եթե վճարովի լինի, մենք մեծ խնդիր ենք ունենալու: Միջին թոշակը 40 հազար դրամ է, իսկ մեր սպառողական զամբյուղը կազմում է 51 հազար դրամ: Եթե մարդ չի կարողանում իր ամենօրյա ապրուստի միջոցն ապահովել , էլ ինչի մասին է խոսքը»,-նշեց Մ. Մարգարյանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ