«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանը կուսումնասիրի «Գարդասիլ» պատվաստանյութի հետևանքներն ու վտանգները

1935

Հասարակության շրջանում մեծ իրարանցում է առաջացրել առաջիկայում 13 տարեկան աղջիկներին «Գարդասիլ» պատվաստանյութով պատվաստելը, քանի որ բազմաթիվ մասնագետներ արդեն հայտարարել են, այդ պատվաստանյութը ոչ թե կանխարգելում է քաղցկեղը, այլ առաջացնում չբերության: Բացի այդ, պատվաստվելուց արդեն հրաժարվել են Ճապոնիան, Ամերիկան եւ մի շարք երկրներ:
«Իրավունքի» հետ զրույցում ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, բժշկական համալսարանի պրոֆեսոր ՄԱՐԻՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ խոսելով  թեմայի շուրջ նկատեց, որ Ճապոնիայում եւ Ամերիկայում մարդկանց մոտ կուլտուրան շատ բարձր է  եւ նրանց մեծ մասը գնում է պատվաստումների:
–  Տիկին Մարգարյան, բայց ոչ «Գարդասիլ», այդ երկրներում ընդհանրապես հրաժավել են «Գարդասիլից»:
–  Պատվաստանյութի հետ կապված տարբեր գիտական հոդվածներ եմ կարդացել , որոնք այնքան են հակասում մեկը մյուսին: Պետք է գիտական մեծ հետազոտություն իրականացնել , վերջում ամփոփել եւ անել եզրահանգումներ: Միակողմանի մոտեցումը շատ սխալ է: Բայց որ անհրաժեշտ է կանխել քաղցկեղը` միանշանակ է: Մեր երկրում քաղցկեղային հիվանդությունների տարածվածությունը բարձր է, հատկապես կանացի հիվանդությունները: Մեր կանայք էլ հիվանդության դեպքում բժշկին դիմում են ամենավերջին պահին: Կանխարգելիչ միջոցառումներին կողմ եմ:
–  Իսկ դուք պատրա՞ստ եք անձամբ ուսումնասիրել «Գարդասիլ» պատվաստանյութը, դրա հետեւանքներն ու վտանգները:
–  Եթե այդպիսի հարցադրում եք անում, ապա խոսք եմ տալիս, ուսումնասիրել տարբեր գիտական աշխատանքներ ու եզրահանգումներ անել: Այդ ամենն անելուց հետո իրավասու կլինեմ ասել իմ անձնական կարծիքը: Հարցին պետք է գիտականորեն մոտենանք, քանի որ գիտական ոլորտի աշխատող եմ, ապա անպայման գիտական ապացուցողական փաստ պետք է լինի:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ