ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոսել է Թուրքիայի կողմից ռուսական C-400 համակարգերի գնման մասին

586

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, մեկնաբանելով Թուրքիայի և Ռուսաստանի միջև C-400 զենիթահրթիռային համալիրների գնման գործարքը, նշել է, որ այժմ որևէ լարվածություն չկա ռուս-թուրքական բանակցությունների պատճառով:

Բրիտանական Reuters գործակալության հաղորդմամբ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ Թուրքիան շարունակում է մնալ կառույցի հզոր անդամներից մեկը:

«Ես ասել եմ, որ պաշտպանական համակարգն ուժեղացնելու նպատակով նման զենքի գնումը ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից բացառապես ազգային որոշում է», – ասել է Սթոլթենբերգը:

Նա նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակահրթիռային նոր համակարգերի գնման համար բանակցում է նաև Իտալիայի և Ֆրանսիայի հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ից հայտնել էին, որ Թուրքիան տեղյակ չի պահել ՆԱՏՕ-ին Ռուսաստանի հետ C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ պայմանագրի կնքման մասին։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ