Գիլյերմո Օչոայի զավեշտալի ինքնագոլը

288

Մեքսիկայի հավաքականի դարպասպաահ Գիլյերմո Օչոան զավեշտալի ինքնագոլի հեղինակ է դարձել Հոնդուրասի թիմի դեմ 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի խաղում: Հոնդուրասցի ֆուտբոլիստի կատարած հարվածից հետո գնդակը հետ է եղել դարպասաձողից եւ, դիպելով բելգիական «Ստանդարտի» 32-ամյա դարպասապահի գլխին, հայտնվել դարպասում:

Այդ խաղում Հոնդուրասի հավաքականը հաղթել էր 3:2 հաշվով եւ, գրավելով չորրորդ տեղը, իրավունք ստացել ԱԱ-2018-ի ուղեգրի համար անցումային խաղեր անցկանցել Ավստրալիայի հետ

Հիշեցնենք, որ ընտրական փուլի հյուսիսամերիկյան գոտուց աշխարհի առաջնության ուղեգիր էին նվաճել նաեւ Մեքսիկայի, Կոստա Ռիկայի ու Պանամայի հավաքականները:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ