Երևանում 30–ամյա վարորդը «Կոմիտաս» շուկայի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է

271

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Լևոն Լազարյանը իր վարած Mercedes մակնիշի 10 QQ 210 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում՝ «Կոմիտաս» շուկայի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Ինչպե դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ, սակայն, վրաերթի ենթարկված տղամարդը գիտակցության չգալով՝ մահացել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչ Հովսեփ Գյուրջյանն ու տեսուչ Ռաֆայել Վարդազարյանը, ովքեր դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները խցանում չառաջացնեն: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի և Ոստիկանության զորքերի ծառայողները, ովքեր ՃՈ աշխատակիցներին օգնում են նշված հատվածում ծառայություն կատարելու գործում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Մանրամասն` shamshyan.com

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ