Երբ մամուլը ապատեղեկատվություն է տարածում

274

Այսօր հայկական մամուլում հերթական ապատեղեկատվությունը տարածվեց, այս անգամ «Ժամանակ» օրաթերթի լրագրողի թեթև ձեռքով: Դժվար է պատկերացնել, որ մի ամբողջ խմբագրությունում, չկա մի փորձառու և ադեկվատ լրագրող, ով խորհուրդ կտար ինֆորմացիան տարածելուց առաջ, հավուր պատշաճի ճշտումներ կատարել: Խոսքը վերաբերվում է երեկ հրավիրված ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված «Ծառուկյան» դաշինքի խմբակցության կողմից ԱԺ ներկայացված երեք օրենսդրական նախաձեռնություններին՝ օրենսգրքում մի քանի փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որը սակայն հարգելի պատճառներով հետաձգվել է մինչև երկու ամիս ժամանակով: Հետաձգման պատճառը փոփոխությունների վերաբերյալ հիմնական զեկուցող Միքայել Մելքումյանի բացակայությունն է երկրից,ով այս պահին գտնվում է գործուղման մեջ: Սակայն լրագրողը, ոչ միայն չի ճշտել իսկությունը, դեռ մի բան էլ հիվանդ երևակայությանը զոռ տալով, հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, թե իբր «Ծառուկյան» խմբակցությունը, հետաձգելով քննարկումը, «զինադադր» է հայտարարել կառավարությանը:
Նմանատիպ դիլետանտին հատուկ լրագրողական գործունեությունը չի համապատասխանում լրագրողական էթիկայի հասարակ կանոններին, իսկ նման ապատեղեկատվության հերքումը րոպեներ է պահանջում, քանի որ միայն մեկ զանգն անգամ կարող է ամեն ինչ իր տեղը գցել:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ