Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելու մեղադրանքով հետախուզվող 24–ամյա երիտասարդը ներկայացել է դատարան

238

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացել 1993 թ. ծնված Արամ Գ.-ն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, քաղաքացին հոկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ