Մոսկվայի կենտրոնում գործազուրկից 200 հազար դոլար են գողացել

461

Մոսկվայի կենտրոնում գողացել են գործազուրկի ուսապարկը, որում 200 հազար դոլար է եղել։ Այդ մասին հաղորդում է «Մոսկվա» գործակալությունը՝ հղում անելով ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը։

Ոստիկանության աշխատակիցները պատմել են, որ տուժածը ահազանզել է՝ հայտնելով, որ իրեն կողոպտել են 3 անծանոթներ։ Դեպքի վայր ժամանած իրավապահները  պարզել են, որ կասկածյալները տուժածին մարմնական վնասներ են հասցրել եւ նրանից խլել են գումարով լի պայուսակը։

 Դրանից հետո չարագործները փախուստի են դիմել սեւ Mercedes մեքենայով։ Գործի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ