«Քրոջդ հեռախոսի համարն ասա՛». առաջնագծում զինվորին ստորացրել, նվաստացրել են․ նա ինքնասպան է եղել

705
1in.am-ը գրում է. Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ ընթանում է Մհեր Մ.-ի և Պարույր Հ.-ի գործով դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ Մհեր Մ.-ն, լինելով ժամկետային զինծառայող, պարբերաբար նվաստացրել է համածառայակից, շարքային Գևորգ Ա.-ի արժանապատվությունը:
2016 թվականի մարտի 29-ից մարտական հերթապահության մեջ ընդգրկված լինելով՝ Մհերն ու Գևորգը նույն հենակետում են իրականացրել հերթապահությունը:
Մարտի 30-ին Գևորգ Ա.-ն հենակետում որպես դիտորդ ծառայության ժամանակ, ըստ Մհերի, քնել է կրակակետում, իսկ երբ Մհերը դիտողություն է արել, Գևորգը չի ընդունել, որ քնած է եղել կրակակետում:
Մհեր Մ.-ն հայհոյանքներ է տվել Գևորգի հասցեին:
Նույն օրը մարտական հենակետում Մհերը Գևորգից պահանջել է նրա քրոջ հեռախոսահամարը: Գևորգը ինչ-որ հեռախոսահամար է տվել, պարզվել է՝ սխալ համար է եղել:
Սխալ հեռախոսահամար տալու պատճառով Մհեր Մ.-ն, ըստ մեղադրանքի, դարձյալ հայհոյանքներ է տվել Գևորգի հասցեին, նվաստացրել է նրա արժանապատվությունը, ինչը հանգեցրել է ծանր հետևանքի:
2016 թվականի ապրիլի 1-ին, առավոտյան ժամը 7-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Գևորգ Ա.-ն, ծառայության ընդգրկված լինելով առաջնագծում՝ որպես դիտորդ, իրեն ամրակցված գնդացիրով մենահատ կրակոց է արձակել իր բերանի շրջանում, ինքն իրեն պատճառել է միջանցիկ մահացու հրազենային վիրավորում և ինքնասպան է եղել:
Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ