Բննախը նոր մանրամասներ է հայտնել «Դիլիջան» ազգային պարկի «Շամախյան» պահակակետի հրդեհի մասին

582
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հոկտեմբերի 13-ին ՀՀ Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում աշխատանքային քննարկում է անցկացրել «Դիլիջան» ազգային պարկի գրասենյակում,  շրջայց կատարել «Հաղարծին», «Դիլիջան» տեղամասերում, տեղեկացնում է Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Երեկոյան 21։00-ի սահմաններում աշխատանքային այցից վերադառնալու ճանապարհին, նախարար Արծվիկ Մինասյանին տեղեկացրել են, որ այրվում է «Դիլիջան» ազգային պարկում պահնորդական ծառայություն իրականացնող «Պանտերա սեքյուրիթի» մասնավոր ընկերության անվտանգության աշխատակիցներին պատկանող «Շամախյան» տեղամասի տնակը։

ՀՀ բնապահպանության նախարարը, գերատեսչության իրեն ուղեկցող պատասխանատուները և «Պանտերա սեքյուրիթի» պահնորդական ընկերության տնօրեն Վահե Դարբինյանը թեքվել են ճանապարհից և ժամանել դեպքի վայր:

Դեպքի վայր են ժամանալ նաև ՀՀ ԱԻՆ մազային ստորաբաժանման հրշեջ-փրկարարները, ում հաջողվել է արագ մեկուսացնել և հանգցնել կրակը։ Հրդեհից տուժածներ չկան: Փաստի մասին տեղեկացվել են իրավապահ մարմինները:

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ