«168 ժամ». «Այդ զորախումբն անուղղակիորեն վերաբերում է նաեւ Ղարաբաղին»

245

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարակշռությունն ապրիլյան պատերազմից հետո վերականգնվել է, այս հարցում էական դերակատարություն է ունեցել «Իսկանդեր» համակարգը: Պետք է նշեմ, որ անցյալ տարի բռնկված ապրիլյան պատերազմը մեծապես այդ խախտված ռազմական հավասարակշռության հետեւանք էր: Ադրբեջանը որակապես եւ քանակապես ռազմական առավելություն էր ստացել Հայաստանի նկատմամբ: Բացի նշածս համակարգից, Հայաստանին այլ համակարգեր եւս տրամադրվել են ռազմական հավասարակշռության վերականգնման համար, որոնց մասին ես բազմիցս եմ խոսել:

Պարզապես Հայաստանն այսօր ամրապնդում է սեփական ռազմական ներուժը՝ փորձելով Ռուսաստանից ձեռք բերել այնպիսի զինատեսակներ, որոնք էլ ավելի կամրապնդեն այդ ներուժը: Խոսքը հակաօդային պաշտպանության եւ համազարկային կրակի ծանր հրետանային համակարգերի մասին է»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեեւը՝ անդրադառնալով ՀՀ Կառավարության հաստատած հայ-ռուսական նոր վարկային պայմանագրով ձեռք բերվելիք զինատեսակներին: Նա նշել է, որ հարվածային համակարգերի կարիք Հայաստանն ունի, իսկ հակաօդային ամուր պաշտպանություն Հայաստանին անհրաժեշտ է, քանի որ Ադրբեջանն Իսրայելի օգնությամբ իր այդ ոլորտում Հայաստանի նկատմամբ մեծ առավելություն է ձեռք բերել:

Ըստ նրա, այն, ինչ Հայաստանն այս համաձայնագրով ձեռք բերի, կպաշտպանի Հայաստանի օդային տարածքն անակնկալներից: Նրա խոսքով՝ այս զորախումբը կարող է գործել, եթե ԼՂ հակամարտության բռնկման դեպքում ադրբեջանական կողմը լայնամասշտաբ գործողություններ սկսի Հայաստանի դեմ: «Այս զորախումբն անուղղակիորեն վերաբերում է նաեւ Ղարաբաղին, թեեւ Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանն ըստ էության պարտավորություններ չունի»,- ասել է Վլադիմիր Եվսեեւը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ