Սարգսյան–Ալիև հանդիպումն ավելի շատ պատասխան էր Ադրբեջանի սպառնալիքներին․ Ռիչարդ Կիրակոսյան

175

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ չնայած Սարգսյան-Ալիև հանդիպումից մենք շատ քիչ ակնկալիքներ ունեինք, բայց, այնուամենայնիվ, հանդիպումը կարևոր պետք է համարել: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ հանդիպումն առավել շատ պատասխանն էր Ադրբեջանի սպառնալիքներին:

Ռիչարդ Կիրակոսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հանդիպումն իրականում Ռուսաստանի դիվանագիտական քայլերից է:

«Կարևոր է վստահության չափորոշիչների ստեղծումը, որը կողմերին կվերադարձնի դեպի դիվանագիտություն»,- ասաց նա՝ հավելելով, որ հիմա կարևոր է նաև նկատել, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում սահմանում լարվածության աճ չի եղել, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ Ադրբեջանի կողմից հերթական հարձակումը հետաձգվում է մինչև գարուն:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, թե իրենք չեն պատրաստվում բանակցություններին նախապայմաններ ընդունել՝ Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ ինքը մեծ ուշադրություն և կարևորություն չի տալիս  Ալիևի ասածներին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ