«Գուչչի Նոյ» հայ-իտալական բրենդը նոր էջ է Հայաստանի տնտեսության ոլորտում

999

2 օր առաջ ազդարարվեց «Գուչի Նոյ» հայ-իտալական նոր բրենդի ծնունդը, որը ստեղծվեց Գագիկ Ծառուկյանի գործուն ջանքերով՝ իտալական լեգենդար Գուչչի ընտանիքի ներկայացուցիչ Ուբերտո Գուչիի հետ համագործակցության արդյունքում։
Այս համագործակցության արդյունքում ծնված նոր բրենդը՝ «Գուչչի Նոյ» կոնյակը, արտահանվելու է աշխարհի բազմաթիվ երկրներ՝ նորովի ներկայացնելով հայկական լեգենդար կոնյակը ողջ աշխարհի սպառողներին։
Նոր բրենդի ստեղծումը ոչ միայն Հայաստանի կողմից նոր շուկաներ գրավելու միջոց է, ինչի կարիքը այսօր ունի մեր հանրապետությունը, այլ նաև հսկայական ներդրումներ, որոնք իր բարի համբավի և հեղինակության շնորհիվ կարողացել է ներգրավել Գագիկ Ծառուկյանը։ Հասկանալի է, որ այս խոշոր ներդրումը ենթադրում է նոր աշխատատեղեր, ապագա նորանոր ներդրումների հնարավորություն։ Ինչպես ասում են, բարի համբավն ու հեղինակությունը ամենագործուն ուժն է, և Գագիկ Ծառուկյանը իր գործունեությամբ ամեն օր ապացուցում է այս ճշմարտությունը։
Բավական է նշել միայն, որ Ուբերտո Գուչչին հայկական կոնյակի նոր ապրանքատեսակի շնորհանդեսի ժամանակ անձամբ խոստովանեց, որ այս խոշոր ներդրումը Հայաստանում կատարել է բացառապես Գագիկ Ծառուկյանի համբավի, նրան անվերապահորեն վստահելու արդյունքում։ Այո, Հայաստանը այսօր, ինչպես երբեք, ներդրումների սուր կարիք ունի, և յուրաքանչյուր գործիչ, ով կարողանում է ներդրումներ ապահովել մեր հայրենիքում, իսկապես ազգանվեր ու պետական նշանակության գործ է կատարում։ Գագիկ Ծառուկյանը նոր ապրանքատեսակի մեկնարկով ցույց է տալիս, որ ջանքեր գործադրելու դեպքում կարելի է միշտ էլ ներդրումներ բերել Հայաստան, այդ թվում աշխարհահռչակ և լեգենդար բրենդների ներկայացուցիչների կողմից։ Ուբերտո Գուչչին Եվրոպայի և աշխարհի ամենահայտնի բրենդներից մեկի՝ Gucci-ի հիմանդիր ընտանիքի ներկայացուցիչն է, որի բիզնես գործունեության ընտրությունն այսօր կանգ է առել Հայաստանի վրա։ Սա մեծ պատիվ է նաև Հայաստանի համար, և այդ ամենը բացառապես Գագիկ Ծառուկյանի շնորհիվ։
Բացի այս ամենը, «Գուչչի Նոյ» ապրանքատեսակը արտահանվելու է աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներ, որտեղ գնահատում են հայկական կոնյակի անզուգական համը։ Շնորհիվ Ծառուկյան-Գուչչի համագործակցության՝ հայկական լեգենդար կոնյակն այսօր հնարավորություն ունի աշխարհին ներկայանել նոր բրենդով, նոր փաթեթավորմամբ, ինչը Հայաստանին առավել ճանաչելի կդարձնի արտասահմանյան հայտնի գործարարների շրջանում և կբերի նորանոր ներդրումներ մեր երկրում։
Այսպիսով, «Գուչչի Նոյ» բրենդը ոչ միայն նոր էջ է Գագիկ Ծառուկյանի և Ուբերտո Գուչիի՝ փոխվստահության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված ընկերական հարաբերությունների, այլ նաև Հայաստանի տնտեսության պատմության մեջ։ Ցանկացած բրենդ, որով Հայաստանը ներկայանում է աշխարհին, առավել ճանաչելի է դարձնում Հայաստանը, ապահովում ներդրումներ, զբոսաշրջություն և այլն։ Եվ այս ամենի մեջ իր գործունեությամբ մեծ ներդրում ունի նաև Գագիկ Ծառուկյանը։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ