Ինչու են կանայք ավելի հազվադեպ տառապում սրտանոթային հիվանդություններից

273

Կանայք ավելի հազվադեպ են բախվում սրտի հիվանդություններին, իսկ բախվելու դեպքում էլ՝ շատ ավելի ուշ: Մարդիկ երկար ժամանակ չէին հասկանում, թե ինչով է պայմանավորված այս երևույթը, սակայն Գուելֆի համալսարանի գիտնականները գտել են այս հարցի պատասխանը:

Պարզվել է, որ կանանց ձվարանների արտադրած հորմոնների և օրգանիզմի ցիրկադային ռիթմերի համար պատասխանատու համակարգի փոխհարաբերությունները պաշտպանում են կանանց սրտամկանը: Գիտնականները վստահ են, որ այս ուսումնասիրության արդյունքները կօգնեն կանխել սրտանոթային  համակարգի հիվանդությունների առաջացումը երկու սեռի ներկայացուցիչների մոտ, քանի որ դրանց հիման վրա կազմված թերապևտիկ մեթոդները կօգնեն տարածել կանանց կենսաբանական առավելությունները նաև տղամարդկանց օրգանիզմի վրա:

Ավելի վաղ մասնագետները հայտնաբերել են, որ սրտի նոպաներն ավելի ծանր են լինում տղամարդկանց համար, քան նույն տարիքի կանանց: Գիտափորձերը թույլ են տվել նաև պարզել, թե ինչպես են ազդում օրվա ժամերը կաթվածի հավանականության և դրա ծանրության աստիճանի վրա. տղամարդկանց մոտ սրտի նոպաներն ավելի ծանր էին լինում քնի ժամանակ: Այս փաստի շնորհիվ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ցիրկադային մեխանիզմը կարող է տարբեր կերպ ազդել տղամարդկանց ու կանանց սրտանոթային համակարգի վրա:

Այս տեսությունը հաստատելու համար գիտնականներն ուսումնասիրել ցիրկադային մեխանիզմի աշխատանքը խանգարող մուտացիա ունեցող ծեր մկներին և պարզել, որ այդ մուտացիան ունեցող արուների մոտ ծերանալու հետ մեկտեղ զարգանում են սրտի հիվանդություններ, մինչդեռ էգերը նման խնդիրներ չեն ունենում, իսկ նրանց սրտի հյուսվածքների բջիջները տարբերվում են արուների սրտամկանի բջիջներից:

Այնուամենայնիվ՝ այս զգալի առավելությունն անհետանում է ձվարանները հեռացնելուց հետո: Այս փաստն ապացոցում է, որ ձվարանների արտադրած հորմոններն անչափ կարևոր են և պաշտպանում են սրտամկանը՝ անգամ ցիրկադային մեխանիզմների աշխատանքի խանգարման դեպքում:

Նյութի աղբյուրը՝ med2.ru

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ