Ղարաբաղի շուրջ բանակցություններում Հայաստանը տակտիկական նահանջի դիմեց. Արա Պապյան

670

Հոկտեմբերի 16-ին Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից լուրջ ակնկալիքներ ունենալ պետք չէ։ NEWS.am–ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը։

Նրա խոսքով՝ ոչ մի լուրջ պայմանավորվածություն երկու կողմերի միջեւ չի եղել։

«Նրանք ընդամենը պայմանավորվել են ջանքեր գործադրել նոր հանդիպումների անցկացման համար, ինչպես նաեւ նախարարների միջեւ աշխատանքային հանդիպումներ անցկացնել»,– ասաց Պապյանը՝ հավելելով, որ հայկական կողմից դա «մարտավարական նահանջ» էր։

Փորձագետը նշեց, որ նախքան հանդիպումը Սերժ Սարգսյանը 3 պայման էր դրել, որոնց իրականացումից հետո հայկական կողմը կհամաձայներ հանդիպեր ադրբեջանական կողմին, սակայն այդ նախապայմանները չեն կատարվել։

Ընդ որում, Պապյանը նշեց, որ Իլհամ Ալիեւը խորացնում է ղարաբաղյան հակամարտությունը։ Փորձագետն այն «օրորոցային պատերազմ» որակեց։

«Այսինքն՝ իրավիճակը պահել այսպիսի սրված վիճակում՝ հաշվի առնելով, որ ժողովրդագրական տեսակետից Ադրբեջանը առավելություն ունի»,– ասաց մասնագետը՝ հավելելով, որ եթե պետությունը տարրական մարդկային ռեսուրսներ չունի, որոնցից բանակ է ձեւավորվում եւ տնտեսության զարգացմանը խթան է տրվում, այն վաղ թե ուշ փակուղում է հայտնվում։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ