Կառավարության որոշմամբ ՀՀ 2 բուժհիմնարկներ կմիավորվեն

478

Կառավարության վաղվա նիստի օրակարգում է «Ն. Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտին միացնելու հարցը:

Իրավաբանական անձի իրավունքները և պարտականություններն անցնելու են «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը` փոխանցման ակտին համապատասխան:

«Ն.Բ.Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ»-ը գտնվում է  Աճառյան 2 հասցեում,  Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը՝ Կոմիտասի պողոտա 49/4:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ