Տնտեսական աճն ինքնանպատակ է, եթե այն որակը չունի, որ դառնա զարգացում

302

Տնտեսական աճն ինքնանպատակ է, եթե այն որակը չունի, որ դառնա զարգացում՝ այդ աճի մասին խոսելն անիմաստ է: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից հնչեցվող 4.3 տոկոս տնտեսական աճի վերաբերյալ հայտարարություններին:

«Հիմա այդպես է, թե ոչ, եկեք թվերով նայենք՝ էսօրվա եղած աճն ինչի հաշվին է: Տնտեսությունը ունի իրական հատված, որտեղ արդյունաբերությունն է, շինարարությունն է, գյուղատնտեսությունն է և ոչ իրական հատվածը՝ ծառայությունների ոլորտ, առևտուր: Պարզ թվաբանություն է, եթե վերցնում ենք տնտեսության իրական հատվածը՝ երեք ճյուղերից երկուսում՝ շինարարության և գյուղատնտեսության ոլորտում մենք ունենք անկում: Գյուղատնտեսության ոլորտում ունենք միչև 4 տոկոս անկում, իսկ շինարարության ոլորտում ունենք 9 տոկոս անկում, որոնք շարունակվելու են: Նույնիսկ իրենց կանխատեսումներում այդ մինուսները կա, բյուջեի նախագծում կա: Ո՞նց կարող է աճի որակը լավը լինել, եթե իրական հատվածի 3 ճյուղերից երկուսում ունենք անկում: Ինչ վերաբերում է արդյունաբերության աճին, պիտի նայենք՝ որ ոլորտներում է աճը գրանցվել և բերել արտահանման որոշակի աճի. դա հիմնականում պղինձն է, մոլիբդենն է, հանքագործական ապրանքները, խմիչքը, սնունդը, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը: Այսինքն՝ որևէ տեխնոլոգիական աճ արտադրողական ոլորտի մեջ չունենք»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ