Օզիլն «Արսենալի» ֆուտբոլիստներին հայտնել է, որ տեղափոխվելու է «Մանչեսթեր Յունայթեդ»

435

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլն իր ակումբակիցներին հայտնել է, որ տեղափոխվելու է «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է Mirror-ը:

Գերմանիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ 2018թ. հուլիս, եւ նա չի պատրաստվում երկարաձգել այն:

Եթե Օզիլն այլ ակումբ չտեղափոխվի ձմռանը, ապա մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով:

Գերմանացի կիսապաշտպանը 2013-ին Մադրիդի «Ռեալից» է տեղափոխվել «Արսենալ», որը 47 միլիոն եվրո է վճարել նրան ձեռք բերելու համար:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ