«ՀԺ». Որքան աշխատավարձ են ստանում Լոռու մարզպետն ու քաղաքապետերը

300

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի աշխատավարձը սահմանված է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին օրենքով: Մարզպետի դրույքաչափը կազմում է 664 հազար դրամ: Մաքուր աշխատավարձը` 490 հազար դրամ:

Ի տարբերություն մարզպետի, ում աշխատավարձը սահմանվում է օրենքով, համայնքների ղեկավարների դրույքաչափը հաստատվում է ավագանու որոշմամբ: Իսկ ավագանիները շատ հաճախ փորձում են մաքսիմալ աշխատավարձ հաստատել, այդ կերպ ինչ-որ տեղ հաճոյանալով քաղաքապետին:

Armtimes.com-ը պարզել է, թե Լոռու քաղաքապետերից ով որքան աշխատավարձ է ստանում:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի դրույքաչափը  կազմում է 301 հազար դրամ: Թե որքան աշխատավարձ է ստանում Ասլանյանն ամեն ամիս, մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել քաղաքապետարանից:

Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյան դրույքաչափը` 316 հազար, մաքուր աշխատավարձը` 204 հազար դրամ է:

Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը ստանում է  311 000 դրամ մաքուր աշխատավարձ: Դրույքաչափը`420 հազար դրամ:

Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանի դրույքաչափը` 280 հազար դրամ է: Պահումները հանած` 191 հազար:

Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, ով շուտով հրաժեշտ կտա պաշտոնին, ստանում է շուրջ 223 հազար դրամ: Դրույքաչափը`290 հազար:

Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը ստանում է ամսական 170 հազար դրամ մաքուր աշխատավարձ: Խաչիկյանի դրույքաչափն ավագանին սահմանել է 235 հազար դրամ:

Խոշորացված  Թումանյան համայնքի քաղաքապետ Լեւոն Ձավարյանն ստանում է շուրջ 194 հազար դրամ ամսական աշխատավարձ: Դրույքաչափը`193 հազար դրամ:

Շամլուղի քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանը ստանում է շուրջ 148 հազար դրամ աշխատավարձ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ