«Բոլոր մարդկանց ունեմ մեկ պատասխան՝ ես դերասանուհի եմ, ու դա նորմալ երևույթ է». Անի Երանյանը՝ «Հետհաշվարկ»-ի ու իր հասցեին հնչած քննադատությունների մասին

427

Սիրային եռանկյունի, որի կիզակետում դերասանուհի Անի Երանյանն է: «Հետհաշվարկ» 24 մասանոց հոգեբանական թրիլերը հոկտեմբերի 21-ից կլինի Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում: Մինչ այդ դրամայի գլխավոր հերոսուհին BlogNews.am-ի հետ զրույցում խոսել է կերպարի, խաղընկերների, ռեժիսոր Ելենա Արշակյանի հետ համագործակցության ու այլ մանրամասների մասին:

Անին Ելենայի հետ աշխատելու փորձ վաղուց ուներ, սակայն տևական ժամանակ դադարել էր նրանց համագործակցությունը. «Կարոտել էի Ելենայի հետ աշխատելուն: Պատճառներից մեկն էլ երևի թե դա էր, որ ընդունեցի ֆիլմում նկարահանվելու առաջարկը: Ինչպես նախկինում է, այնպես էլ հիմա իր նկարահանման հրապարակում տիրում է պրոֆեսիոնալիզմ, որովհետև ամեն մարդ, ով աշխատել է նրա հետ, գիտի Ելենայի  աշխատելաոճը: Քեզ՝ որպես դերասանուհի, լավ ես զգում նկարահանման հրապարակում, հետդ աշխատում են: Եթե ինչ-որ տեսարան բարդ է, կամ դու չես հասկանում, կամ էլ պատրաստ չես տվյալ տեսարանին, ինքը՝ որպես ռեժիսոր, կարողանում է քեզ բերել այն հոգեվիճակին, որ հասկանաս կերպարը ու կարողանաս ճիշտ մատուցել»:

Հետաքրքիր ու միաժամանակ բարդ կերպար. այսպես է բնորոշում Անին այն դերը, որը մարմնավորում է ֆիլմում:  Փակագծերը բացել չի ցանկանում, ասում է՝ անակնկալ է լինելու. «Երկու տարբեր կերպարների եմ մարմնավորում: Սոսի մոտ ես լրիվ ուրիշ մարդ եմ, Խորենի հետ՝ միանգամայն այլ: Սրանից ավելի կերպարը բացել չեմ կարող»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ