ՊՍԺ-ն Նեյմարի հեռացումից հետո փրկվեց պարտությունից

208

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրում փարիզյան ՊՍԺ-ն 2:2 հաշվով ավարտեց «Մարսելի» դեմ արտագնա հանդիպումը՝ պարտությունից խուսափելով ավելացված ժամանակում:

Խաղի հաշիվը 19-րդ րոպեին բացեց բրազիլացի կիսապաշտպան Լուիս Գուստավոն, որի գեղեցիկ գոլին հյուրերն առաջին խաղակեսում պատասխանեցին Նեյմարի դիպուկ հարվածով: 78-րդ րոպեին «Մարսելը» դարձյալ առաջ անցավ հաշվի մեջ ֆրանսիացի հարձակվող Ֆլորիան Տովենի գոլի շնորհիվ: 87-րդ րոպեին Նեյմարը ստացավ երկրորդ դեղին քարտը եւ հեռացվեց դաշտից, սակայն դա ՊՍԺ-ին չխանգարեց խուսափել պարտությունից: Հյուրերից ավելացված ժամանակում տուգանային հարվածով աչքի ընկավ ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին:

ՊՍԺ-ն շարունակում է անպարտելի մնալ այս առաջնությունում եւ 26 միավորով առաջին տեղում է: «Մարսելը» 18 միավորով չորրորդն է, իսկ երկրորդ տեղում գտնվող «Մոնակոն» ունի 22 միավոր:

Ֆրանսիայի առաջնություն, 10-րդ տուր

«Մարսել» – ՊՍԺ՝ 2:2

Լուիս Գուստավո, 19, Ֆլորիան Տովեն, 78 – Նեյմար, 33, Էդինսոն Կավանի, 90+3

Հեռացում՝ Նեյմար, 87 (ՊՍԺ)

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ