ՌԴ-ում հայ երիտասարդ է ձերբակալվել, որը կասկածվում է Դոմոդեդովոյում երթուղայինների վարորդների գնդակահարության համար

549

Ռուսաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են ծնունդով Հայաստանից տղամարդու, որը կասկածվում է Մոսկվայի մարզի Դոմոդեդովո քաղաքում երթուղային տաքսիների վարորդների ուղղությամբ կրակելու և մի վարորդի սպանության համար, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:

Իրավապահների վարկածով՝ «Ռանդ-Տրանս» ընկերության ներկայացուցչի սպանությունն իրականացրել է ծնունդով Հայաստանից 25-ամյա երիտասարդը:

2017 թվականի ապրիլի սկզբին Հայաստանի 25-ամյա քաղաքացին երեք ընկերների հետ «Դոն» ավտոճանապարհի 43-րդ կիլոմետրին կրակ է բացել երթուղային միկրոավտոբուսների վարորդների ուղղությամբ: Կրակոցների հետևանքով սպանվել է 34-ամյա չեչեն Մուհամեդ Ումալատովը, ևս երեք տղամարդ տարբեր ծանրության վնասվածքներով տեղափոխվել են Դոմոդեդովոյի հիվանդանոց: Նրանք բոլորն աշխատում էին «Ռանդ-Տրանս» ՍՊԸ-ում, հայտնում է լրատվամիջոցը:

Հրաձգության մասին տեղեկությունը ոստիկանները ստացել են մոտակայքում գտնվող բենզալցակայանի աշխատակիցներից: Նրանք հայտնել են, որ ինչ որ կովկասցիներ սկսել են երեք ավտոմեքենայից կրակել երթուղային միկրոավտոբուսների վարորդների վրա: Փամփուշտները վերջանալուց հետո նրանք «Լադա», «Շկոդա Օկտավիա» ավտոմեքենաներով և «Մերսեդես» միկրոավտոբուսով անհետացել են:

Իրավապահ մարմինների տեղեկություններով՝ հրաձգությունը տեղի է ունեցել ուղևորափոխադրումներով զբաղվող «Ռանդ-Տրանս» և «Սատուրն-Թրավել» ընկերությունների միջև մրցակցության պատճառով: Իրավապահներին հայտնի է դարձել նաև, որ «Սատուրն-Թրավել»-ի վարորդը միջադեպից մի քանի օր առաջ ծեծի էր ենթարկվել անհայտ անձանց կողմից և հնարավոր է՝ միջադեպը եղել է այդ հարձակման պատասխանը:

Իրավապահներին տեղեկատուն փոխանցել է չորս հարձակվողներից մեկի անունը, որը եղել է Մոսկվայի մարզի Օստրովցի գյուղի բնակիչ, ում նկատմամբ իրավապահները հետախուզում են հայտարարել:

25-ամյա կասկածյալը ձերբակալվել է կես տարի անց՝ Կրասնոդարի երկրամասում, որտեղ թաքնվում էր բարեկամների մոտ:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ