Հռոմի պապը կզանգահարի Միջազգային տիեզերակայան ու կզրուցի այնտեղի բնակիչների հետ

520

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատրաստվում է կապ հաստատել Միջազգային տիեզերակայանի հետ ու զրուցել տարբեր ազգեր ներկայացնող տիեզերագնացների հետ:

Ինչպես նշում է The Guardian-ը, այդպիսով՝ Ֆրանցիսկոսը կդառնա ՄՏԿ զանգահարած 2-րդ Հռոմի պապը. առաջինը Բենեդիկտոս 16-րդն էր: Նա ՄՏԿ էր զանգահարել 2011թ. ու 20 րոպե տևած զրույցի ընթացքում հետաքրքրվել, թե տիեզերքում գտնվելու փաստն ինչպես է անդրադարձել տիեզերագնացների կրոնական համոզմունքների վրա:

Հայտնի է, որ Ֆրանցիսկոս պապի տեսազանգը հեռարձակվելու է Վատիկանի յութուբյան ալիքով, ինչպես նաև ԱՄՆ-ի ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի կայքում:

Հայտնի է, որ այժմ ՄՏԿ-ում կա 6 տիեզերագնաց՝ 1 իտալացի, 3 ամերիկացի և 2 ռուս:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ