ԱԺ-ն քննարկում է «Ծառուկյան դաշինքի» ներկայացրած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրինագիծը (ուղիղ)

630

ԱԺ-ն քննարկում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ նախագիծը, որը ներկայացվել է ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի,  Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի կողմից:

Հիմնական զեկուցող Միքայել Մելքումյանը նշեց, որ բոլորին է հայտնի, որ մեր երկրում հակամենաշնորհային և մրցակցային քաղաքականությունը լուրջ բարեփոխումների կարիք ունի, և դա նաև քաղաքականացված է:

«Իհարկե, մեզ մենաշնորհների կարգավորման համար նոր օրենք է պետք, բայց որոշակի կարգավորում այս միջոցով գործող օրենքում փորձում ենք իրականացնել: Հիմնական բովանդակությունը մանրածախ առևտրի մասով առաջարկվող լուծումներում է, որպեսզի երկու խնդիր լուծենք»,-ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ առաջին կարգավորմամբ փորձում են գերիշխող դիրքի կարգավիճակ ունեցող սուբյեկտների սահմանները ճշգրտել: «Մենք դրեցինք շրջանառության շեմը 500 մլն,  նախագիծը մտավ Կառավարություն և ասացին, որ 1,5 մլն պետք է լինի, ընդունեցինք, որովհետև, միևնույնն է, օգտակար է»,-ասաց Մելքումյանը:

Մյուս կարգավորումն, ըստ նրա, այն է, որ եթե երկու սուբյեկտ միասին շուկայում ունեն 50 %, մեկը 49%, մյուսը 1 կամ 2%, այս 2%-ը կրկին հանգրվանում է գերիշխող դիրքի շուկայում և անընդհատ մոնիտորինգի տակ է. «Առաջարկել ենք 5% սահմանել, Կառավարությունը 10% է առաջարկել, համաձայնել ենք, քանի որ որոշակի մեղմացում արվում է»,– ասաց նա:

Միքայել Մելքումյանը ներկայացրեց վիճակագրություն, ըստ որի՝ խանութների ընդհանուր քանակը 14866 է: Պատգամավորը նշեց, թե հստակ չի ներկայացվում`որ խանութն է գերփոքր, փոքր, միջին կամ խոշոր, և իրենք դա առաջարկում են սահմանել աշխատողների թվից ելնելով՝ մինչև 9-ը` գերփոքր, 10-ից 50 աշխատող` փոքր, 50-ից 250` միջին և 250-ից ավել` խոշոր:

Մելքումյանի խոսքով՝ ՀՀ գործող օրենսդրությամբ երկրում խոշոր խանութ չկա: Մինչդեռ առանց անուններ տալու 1, 5 մլրդ դրամից ավելի շրջանառություն ունեցողները մեզ հայտնի սուպերմարկետներն են. դրանք պետք է կոչվեն գերիշխող և լինեն հսկողության տակ:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ